ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Խմորումներ ռադիոլոգիայում. ultraimaging.am
Հասունացել է կոնֆլիկտ ոլորտի նախկին գլխավոր մասնագետ, ՀՀ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր Արամ Քոչարյանի և Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի վարչության միջև:
Բաց նամակ Ռադիոլոգների
Հայկական Ասոցիացիայի վարչությանը
«Մենք խաղաղ էինք, մեր լեռների պես»
Բացեցի մեր ասոցիացիայի կայք-էջը. զարմանքիս ու հիասթափությանս սահման չկար, երբ կարդացի վարչության արձագանք-հռչակագիրը՝ սպասվող սեմինարի վերաբերյալ (տես՝ հավելվածը հոդվածի վերջում): Անմիջապես մի քանի միտք առաջացավ, որոնցով կիսվում եմ.
Կարիք չկա խոսել հռչակագրերով, մանավանդ ոչ մի թաքուն բան չի արվել, ընդհակառակը կոնգրեսի ժամանակ հայտարարվել է ի լուր բոլորի Պրոկոպի այցի մասին: Հայտարարությունից հետո դուք ունեիք ավելի քան մեկ ու կես ժամ, որպեսզի տեղում ստանայիք ձեզ հուզող հարցերի պատասխանները, կամ էլ ուղղակի զանգահարեիք:
ՀՀ նոր օրինսդրությամբ, որը վերաբերում է շարունակական մասնագիտական կրթությանը, ցանկացած-հիմնարկ ձեռնարկություն, այդ թվում «Ուլտրաիմիջինգ»-ը իրավունք ունի կազմակերպելու սեմինարներ, որը և նա բազմիցս արել է՝ շնորհելով ավելի քան 30 ՇՄԶ կրեդիտ:
Պետք չէ ինձ նույնականացնել «Ուլտրաիմիջինգ»-ի հետ, որտեղ ինձ նման աշխատում են տարբեր մասնագիտության բժիշկներ: Ինչպես նաև պետք չէ ինքներդ ձեզ նույնականացնեք ասոցացիայի հետ: Խնդրում եմ՝ իջեք երկնքից:
Հասարակական կազմակերպության վարչությունը չի կարող թույլատրելի կամ անթույլատրելի համարել իրավաբանական անձի կողմից օրենքը չխախտող և հասարակության շահերից բխող քայլեր կատարել, եթե անգամ այդ քայլերը չեն բխում ձեր նեղ խմբակային շահերից:
Ի՞նչ մի վատ բան ենք արել, որ մասնակից ենք ուզում դարձնել մեր գործընկերներին ռադիոլոգիական աշխարհի ամենաառաջատար մարդկանց դասախոսություններին: Մեր վերջին կազմակերպած սեմինարը, որը նվիրված էր «ՄԱԳԱՏԵ»-ի կարգավորումներին դիագնոստիկ ռադիոլոգիայի ոլորտում, դուք բոյկոտել էիք, չնայած ներկա էին 310 ունկնդիր: Եթե ձեր սրտով չէր սեպտեմբերի 1-ին կազմակերպվելիք միջոցառումը, էլի բոյկոտեիք: Մեր հայտարարության վրա բարձր վտանգի և արգելքի նշան դնելու իմաստը ո՞րն է:
Ու՞մ համար է այս միջոցառումը վտանգավոր, ռադիոլոգնե՞րի, թե միայն վարչության ոչ ադեկվատ գերամբիցիաների համար: Միգուցե մեր կողմից կազմակերպած սեմինարները խանգարում են հենց ձեր ինքնադրսևորմա՞նը: Դադարեցրե՝ք վիրավորական հռչակագրերով ինձ հետ շփվելու պրակտիկան:
Հորդորելով ասոցիացիայի անդամներին չմասնակցել սեմինարին, դուք օգու՞տ եք բերում ռադիոլոգիայի զարգացմանը, թե՞ վնաս, նույնն է թե ռեժիսորներին կամ վոկալիստներին իրենց միության վարչությունները հորդորեն բոյկոտել Ֆեդերիկո Ֆելլինիի կամ Մոնսերատ Կաբալյեի մաստեր-կլաս դասերը՝ համարելով նրանք խիստ վտանգավոր:
Ցուցաբերված անտեղի հետաքրքրությունը հովանավորների հանդեպ անհասկանալի է։ Մենք ոչ մի վատ բան չենք անում: Եթե ռադիոլոգները հետևեին ձեր փոքրասիրտ ցանկությանը և սեմինարը չկայանար, կազմակերպիչներս իհարկե կխայտառակվեինք հրավիրված դասախոսների, ինչպես նաև ռադիոլոգիական հանրության առջև: Եվ ո՞վ կշահեր դրանից: Հավատացնում եմ՝ դուք էլ չէիք շահի: Միթե՞ ձեր մեջ չկա որևիցե հասուն փորձառու անձ, որը կհուշեր, որ «թող աչքս դուրս գա, մենակ իմանամ որ հարևանի երկու աչքն է դուրս եկել» լոզունգը կոնստրուկտիվ չէ: Քիչ է մնում բացականչեմ. «Եվ դու՞ Բրուտոս»:
Վարչության անդամներդ ցանկություն եք հայտնել, որ մեր կազմակերպած սեմինարներին ներգրավենք նաև ձեզ և ստացել եք պատասխան, եթե կարիքը լինի, դա կանենք: Ձեր օգնության կարիքը չկար, բայց չկար նաև նմանատիպ նախանձի և ատելության դրսևորման անհրաժեշտություն: Ռադիոլոգների շահերից ոչ մի կերպ չբխող այս անզուսպ պոռթկումը կարելի էր այս անգամ ևս զսպել: Ի՞նչ է ուզում եք որ, ձեր ներգրավվածությունից հետո հերթական անգամ հարցնեմ . «Է՞դ որտեղից»: Դուք էլ պատասխանեիք. «Վարում էինք վարատեղից»: Միթե՞ հայ պոետները ձեզ ոչինչ չեն սովորեցնում: Միթե՞ կոնգրեսի ժամանակ ձեր կողմից մեջբերված կտավի սյուժեն, որի անունն է, եթե չեմ սխալվում «Ամբոխն ու անհատը», ձեր մեջ ոչինչ չի արթնացնում: Մի փորձեք խոչընդոտել մեր լավ նախաձեռնություններին, այլ ընդհակառակը եկեք մասնակցեք, եթե հարցը ֆինանսական չէ: Հավատացնում եմ ձեզ, որ դուք ունեք նման դասախոսությունների կարիքը:
Հանեք ասոցիացիայի կայք-էջից այդ խայտառակ հռչակագիրը (տես՝ հավելվածը): Մեզ մնացել է երկու օր ժամանակ ՇՄԶ կրեդիտների համար նախարարությանը դիմելուն: Հայտի մեջ կա կետ, որը վերաբերում է conflict of interest-ին: Մի՛ ստիպեք մեզ հայտում նշել դրա առկայության մասին՝ կցելով վարչության անփառունակ արձագանքի ապացույցը: Եթե անգամ այս մոտ երկու տարվա ժամանակահատվածում ինչ-որ դրական բան արել եք, այս հիվանդագին անաֆիլակտոիդ ռեակցիայով հավասարեցրել եք 0-ի։
Եկեք շրջենք այս անիմաստ իրավիճակի էջը: Ինչպես այսօր ընդունված է, «մենք անում ենք մեր քա՛յլը» և հայտարարում ենք մորատորիում մոտակա երկու տարվա ընթացքում ռադիոլոգների համար որևիցե սեմինար կազմակերպելը, եթե դա Ձեզ համար այդքան ցավագին է: Արեք ձեր քա՛յլը, եթե ուզում եք լավ բան արած լինել ռադիոլոգիայի զարգացման համար, վերցրեք համալսարանի երեք վիդեո պրոեկտորով լսարան (իսկ դուք ունեք դրա հնարավորությունը), հոգացեք 2 կոֆե-բրեյքի և 1 լանչի ծախսերը, որպեսզի հնարավորություն ընձեռնվի ռադիոլոգների աճող սերնդի անվճար մասնակցության համար: Վերջիններս վճարում են միլիոններ և ավարտելուց հետո, երբ դիմում են աշխատանքի, ապա ցուցադրում են զարմանալի ցածր գիտելիքներ: Աջակցեք նրանց հաղորդակից լինելու նման բացառիկ դասախոսությունների, որպեսզի նրանք էլ միայն նկարով չտեսնեն Ռայմոնդ Դամադյանին, մինչդեռ ավագ սերնդի ներկայացուցիչներս պատիվ ենք ունեցել 80-ականներին ունկնդրել Հայաստանում նրա դասախոսությունը, որը մեր մասնագիտական կողմնորոշման մեջ ունեցավ վճռորոշ դեր: «Դուխով» մուծեք մասնակցության անդամավճարը և դուք էլ մասնակցեք: Մի՛ նեղսրտեք ինձ տեսնելիս և նեղսրտված, ինչպես անցյալ անգամ, մի՛ մոռացեք ինձ հրավիրել ասոցիացիայի կայանալիք ընտրություններին: «Դուխով» հրավիրեք ինձ: Այսպիսի սիրո և համերաշխության մթնոլորտում ավարտում եմ ձեզ ուղղված մտքերս:
Մենք դեռ ունենք 9 թափուր տեղ: Մենք երկարացնում ենք գրանցումը ևս 2 օրով, որպեսզի հասցնենք ժամկետների մեջ դիմել նախարարություն և այս ընթացքում սպասում ենք նոր գրանցումների և ձեր ողջամիտ և խաղաղասեր հրապարակային առաջարկներին:
Հիմա այն 31 հոգու համար, ովքեր գրանցվել են՝ մեր խոստացած անակնկալի մասին՝ Մատիաս Պրոկոպի հետ ավարտվեցին բանակցությունները: Նա արեց մեծ բացառություն և կկարդա ոչ թե 1 այլ 2 դասախոսություն, յուրաքանչյուրը 35րոպե տևողությամբ և կընդգրկի թոքերի հիվանդությունների ռենտգեն-ԿՏ սիմպտոմների գրեթե ողջ սպեկտորը ըստ Ֆլեշների վերջին դասակարգման և երկու 45 րոպե գործնական պարապմունքների ընթացքում ինտերակտիվ կապի միջոցով կբացահայտի այդ ամբողջի դիֆդիագնոստիկան՝ սիմպտոմ առ սիմպտոմ:
Ասոցիացիայի հարգելի գրանցված շարքային անդամնե՛ր, շնորհակալություն Ձեր խիզախության և գիտելիքի ձգտելու համար, 2 օրից մեր համապատասխան ծառայությունը կապ կհաստատի Ձեզ հետ և կտեղեկացնի հետագա քայլերի վերաբերյալ:
Հարգելի գործընկերնե՛ր, կներեք Ձեզ ծանրաբեռնելու համար. մեկ օր այս խոսակցությունը պետք է կայանար:
Մեր մասնագիտության և Ձեր հանդեպ սիրով՝
Արամ Քոչարյան
Armenian Association of Radiologists
Հաշվի առնելով բազմաթիվ զանգերը և հարցադրումները, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ ներքոնշյալ նամակներում զետեղված ինֆորմացիայի, մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ին կայանալիք միջոցառման հետ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան որևէ առնչություն չունի:
Հավելենք նաև, որ խորին հարգանք ենք տածում հրավիրված պրոֆեսորների հանդեպ, սակայն ռադիոլոգիայի ոլորտում նմանատիպ ինքնադրսևորումները համարում ենք անընդունելի:
Հարգանքով՝ ՌՀԱ վարչություն
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն